Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անցած գիշեր Իրանում ԱՄՆ հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել

10:27, 17.07.2026

Անցած գիշեր Իրանում ԱՄՆ վերջին հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Տեղեկատվությունը տարածում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը։

Նրանց հաղորդմամբ՝ նշված անձինք զոհվել են երկրի հարավում գտնվող կամուրջներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով։

Միևնույն ժամանակ, Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել առնվազն երկու իրանական կամուրջների։ Հարձակման հետևանքով ինը մարդ վիրավորվել է։

Անցած գիշեր պայթյունների ձայներ են լսվել Կատարում։ Կատարի իշխանությունների հայտարարության համաձայն՝ Դոհայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Իրանից։ Նրանց խոսքով՝ պաշտպանական ուժերը հետ են մղել հարձակումը։

Ավելի ուշ երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության սպառնալիքն այլևս գոյություն չունի։

Ի գիտություն՝ անցած գիշեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ուժերը վերսկսել են հարվածները Իրանի ուղղությամբ։ Նրանց խոսքով՝ հարվածները նպատակ ունեն թուլացնել Իրանի ռազմական կարողությունները։

Նմանատիպ