Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները ձախողվել են ԱՄՆ-ի անհիմն պահանջների պատճառով

12:16, 12.04.2026

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունները ձախողվել են ԱՄՆ-ի անհիմն պահանջների պատճառով։

«Իրանական պատվիրակությունը 21 ժամ շարունակ անընդմեջ և ինտենսիվ բանակցություններ է վարել Իրանի ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու համար։ Չնայած իրանական պատվիրակության բազմազան նախաձեռնություններին, ամերիկյան կողմի անհիմն պահանջները խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը։ Բանակցություններն այս կերպ ավարտվել են», – հաղորդել են իրանական լրատվամիջոցները։

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նույնպես մամուլի ասուլիսում խոսել է բանակցությունների մասին։ Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։ Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ն հստակեցրել է իր կարմիր գծերը, բայց Իրանը չի համաձայնել դրանց պայմաններին։

Նմանատիպ