Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Իրանի կողմից Միացյալ Նահանգներին ներկայացված խաղաղության համաձայնագրի պայմանները
Իրանի պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի կողմից Միացյալ Նահանգներին ներկայացված խաղաղության համաձայնագրի պայմանները։
Ըստ գործակալության՝ պայմանները ներառում են՝ երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները չի հարձակվի Իրանի վրա, ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում Իրանի շուրջ տարածաշրջանից, Հորմուզի նեղուցի ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացում և նեղուցի կառավարման «նոր մեխանիզմի» ներդրում, Լիբանանում Իսրայել-Հեզբոլլահ հակամարտության ավարտ, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի ավարտ 30 օրում՝ Միացյալ Նահանգների կողմից առաջարկված երկամսյա զինադադարի փոխարեն, ինչպես նաև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետաձգում մինչև պատերազմի ավարտը։
Sky News-ը գրում է, որ ամբողջական ցանկը դեռևս հրապարակված չէ։
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ քննարկում է Իրանի կողմից ներկայացված 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը, բայց ասում է, որ կասկածամիտ է։