Իրանական լրատվամիջոցներ. Թեհրանի որոշ բենզալցակայաններ ժամանակավորապես փակ են վառելիքի պակասի պատճառով, իսկ որոշներում երկար հերթեր են գոյանում

16:28, 25.08.2026

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թեհրանի որոշ բենզալցակայաններ երկրորդ օրն է, ինչ ժամանակավորապես փակ են վառելիքի պակասի պատճառով, իսկ մյուսներում՝ երկար հերթեր։

Իրանական իշխանությունները պնդում են, որ վառելիքի մատակարարման շղթան կայուն է, և որ երկար հերթերը քաղաքացիների շրջանում կեղծ տեղեկատվության տարածման պատճառով առաջացած խուճապի արդյունք են։

Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ վառելիքի պակաս է նկատվում նաև Թեհրանի արվարձաններում և Մազանդարան և Ֆարս նահանգներում։

Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակման, գնաճի հետագա աճի և մարտ և հուլիս ամիսներին Իրանի էներգետիկ օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածների ֆոնին։

Նմանատիպ