Իրանական լրատվամիջոցներ. Իրանում օդային տարածքը մասնակիորեն բացվել է, երկրի արևելյան մասի վրայով օդային երթուղիները բաց են միջազգային չվերթների համար

13:54, 18.04.2026

Իրանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մասնակիորեն բացել է իր օդային տարածքը:

Բացի այդ, երկրի քաղաքացիական ավիացիայի մարմինը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օդային տարածքը և մի քանի օդանավակայաններ բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ից, իսկ ավիաչվերթները աստիճանաբար կվերականգնվեն:

IRNA-ի տվյալներով՝ երկրի արևելյան մասի վրայով անցնող օդային երթուղիները բաց են միջազգային չվերթների համար:

Տեղեկության համար նշենք, որ Իրանի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումների սկսվելուց հետո:

Նմանատիպ