Իրանական լրատվամիջոցներ. Իրանի զինվորականները հերքում են Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մեղադրանքները

11:53, 05.03.2026

Իրանի զինված ուժերը հերքում են Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին մեղադրանքները,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հարգում են հարևան և բարեկամ երկրի՝ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են նրա տարածքի ուղղությամբ հրթիռ արձակելու փաստը», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությանը նախորդել է թուրքական կողմի մեկնաբանությունը։ Մարտի 4-ին նրանք հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը խփել է Իրանից Թուրքիայի օդային տարածքում արձակված հրթիռը։

Նմանատիպ