Իրանական լրատվամիջոցներ. ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական տանկերի վրա Խարգ կղզու մոտակայքում
ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական նավթատարի վրա՝ Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոնի՝ Խարգ կղզու մոտ։ Այս մասին հայտնել է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ նավթատարը հարձակման է ենթարկվել 4 հրթիռով, երբ այն գտնվել է կղզու նավահանգստային տարածքում։
«Tansim»-ը, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել է, որ զոհեր չկան, և նավթատարի անձնակազմը տարհանվել է։
Սակայն, ըստ «Reuters»-ի, Իրանի իշխանությունները միջադեպի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել, և ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։