Իրանական լրատվամիջոցներ – 9 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել Իսրայելի կողմից Իրանի Գիլան նահանգի վրա հարձակման հետևանքով՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ
Իսրայելի կողմից Իրանի հյուսիսային Գիլան նահանգում հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ 9 մարդ զոհվել և 33-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ հարձակման թիրախը չորս բնակելի շենք է եղել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվածների և վիրավորների թվում 16 կին և երեխա կա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն այժմ ուժի մեջ է։ Թրամփը կոչ է արել կողմերին չխախտել համաձայնագիրը։