«Իրանական ավիաուղիներ» ավիաընկերության դեպի Ադրբեջան չվերթները այսօրվանից դադարեցվել են ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով
«Իրանական ավիաուղիներ» ավիաընկերության դեպի Ադրբեջան չվերթները այսօրվանից դադարեցվել են։
«Իրանի Իսլամական Հանրապետության, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով որոշում է կայացվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ից դադարեցնել «Իրանական ավիաուղիներ» ավիաընկերության դեպի Ադրբեջան չվերթները», – ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության հայտարարության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2026 թվականի սեպտեմբերին ընդունել է Իրանի ավիացիոն ոլորտի դեմ պատժամիջոցների նոր, լայնածավալ փաթեթ, որի արդյունքում սահմանափակումները տարածվել են գրեթե բոլոր գործող իրանական ավիաընկերությունների վրա։
Նոր կանոնակարգը նաև սահմանում է խիստ երկրորդական պատժամիջոցներ, որոնք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ից. ցանկացած օտարերկրյա օդանավակայան կամ ընկերություն, որը իրանական ինքնաթիռներին ապահովում է վառելիքով, սպասարկմամբ կամ դիսպետչերական ծառայություններով, կկտրվի ԱՄՆ դոլարով արտահայտված համաշխարհային ֆինանսական համակարգից։ Հենց այս ռիսկերի պատճառով է, որ տարածաշրջանի երկրները դադարեցնում են ընդունել իրանական ավիաընկերություններ։