Իրակլի Մեզուրնիշվիլին պահանջում է, որ NDI-ի ղեկավարը ներողություն հայտնի
Իրակլի Մեզուրնիշվիլին պահանջում է, որ NDI-ի ղեկավարը ներողություն հայտնի

Խորհրդարանային մեծամասնության անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին արձագանքել է՝ ազգային-ժողովրդավարական ինստիտուտի  (NDI) Վրաստանյան գրասենյակի ղեկավար, Լորա Թորնտոնի հանրային մեկնաբանությանը, որի համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նույնիսկ քարտեզի վրա չի գտնի Վրաստանը:

Իրակլի Մեզուրնիշվիլին պահանջում է  NDI-ի ղեկավարից ներողություն խնդրել այդ հայտարարության համար:

Ինչպես պատգամավորը հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսին, նման հայտարարությունները աջակցում են այն մտքին, որ Վրաստանը փոքր և աննկատ երկիր է արևմուտքի համար, և որ նրան հնարավոր չի գնել նույնիսկ քարտեզի վրա:

«Ցանկանում եմ արձագանքել տիկին Լորայի հայտարարությանը, որն ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ քարտեզի վրա չի կարողանա գտնել Վրաստանը: Այս պնդմամբ դուրս է գալիս, որ մեր երկրի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք ունենք սերտ համագործակցություն, որը աջակցում է մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և դատապարտում է մեր երկրի օկուպացիան, նույնիսկ չգիտի թե որտեղ է գտնվում Վրաստանը: Ցավոք նման հայտարարությունները աջակցում են այն մտքին, որ Վրաստանը փոքր և աննկատ երկիր է արևմուտքի համար, և որ նրան հնարավոր չի գնել նույնիսկ քարտեզի վրա»,-ասել է պատգամավորը:

Իրակլի Մեզուրնիշվիլիի խոսքերով, նման անպատասխանատու հայտարարությունները անպատվություն են, ինչպես Վրաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: