Իրակլի Կուպրաձեի ուղղությամբ նախընտրական միջոցառման ժամանակ ձվեր են նետել
«Լելո – Ուժեղ Վրաստան» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեի վրա նախընտրական միջոցառման ժամանակ ձվեր են նետել։
Միջադեպը տեղի է ունեցել Նաձալադևի շրջանում «Ուժեղ Վրաստան – Լելո» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների մեծամասնական թեկնածուների ներկայացման ժամանակ։ Անհայտ անձինք ձվեր են նետել Իրակլի Կուպրաձեի և հավաքվածների վրա։
«Ցավալի է, ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար։ Սա «Վրացական երազանքի» դեմքն է, որն այսօր այսպես է պայքարում։ Սա «Վրացական երազանքի» դեմքն է, որի շուրջը միայն տիտուշկաներ կան։ Ահա թե որքան զվարճալի է «Վրացական երազանքը», – միջադեպից հետո ասել է Կուպրաձեն։