Իրակլի Կուպրաձե. «Լելոն» կլինի առաջամարտիկ և գլխավոր ուժը, որը գլխավոր ավանդը կունենա Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործում
Իրակլի Կուպրաձե. «Լելոն» կլինի առաջամարտիկ և գլխավոր ուժը, որը գլխավոր ավանդը կունենա Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործում

Այս պայքարում «Լելոն» կլինի առաջամարտիկ և գլխավոր ուժը, որը հիմնական ավանդը կունենա Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործում, – այս մասին հայտարարել է «Լելո – Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Կուպրաձեն:

Կուպրաձեի խոսքով՝ «Լելո – Ուժեղ Վրաստանը» միշտ եղել է հետևողական և պետականամետ իր ռազմավարական որոշումներում:

«Մենք միշտ ասում ենք, որ ընտրությունները իշխանափոխության միակ ճիշտ և խաղաղ ճանապարհն են: Որպեսզի մենք կարողանանք Իվանիշվիլիի իշխանությանը տուն ուղարկել, «Լելոն» պատրաստ է բաց չթողնել պայքարի և ոչ մի դաշտ, և մենք կմասնակցենք բոլոր ընտրություններին:

Վերջին տարիների ընթացքում ընդդիմության մի մասի կողմից դրսևորված հոռետեսությունը, բոյկոտը և ընտրական նիհիլիզմը վնասել են ընդհանուր առմամբ ընտրությունների գաղափարին, ինչը ծանր ազդեցություն կունենա նաև ապագայում: Այս անհետևողականությունը, որը դրսևորեց ընդդիմության մի մասը, լավ է, որ փոխվում է, մենք ողջունում ենք դա, քանի որ ընդդիմադիր թևը պետք է վերադառնա ճիշտ ռազմավարական պայքարին, որպեսզի կարողանանք քաղաքացիների շահերն արտացոլել քաղաքականության մեջ և Բիձինա Իվանիշվիլիին արագ հեռացնել իշխանությունից: Այս պայքարում «Լելոն» կլինի առաջամարտիկ և գլխավոր ուժը, որը հիմնական ավանդը կունենա Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործում», – հայտարարել է Իրակլի Կուպրաձեն: