Իրակլի Կոբախիձե․ Մենք Իրանի դեմ որևէ երկկողմ պատժամիջոց չենք կիրառում. դա անհեթեթություն և սխալ քայլ կլիներ։ Մենք գործում ենք՝ համապատասխանելով պատժամիջոցների սահմանված ռեժիմին

14:49, 17.09.2026

Մենք որևէ երկկողմանի պատժամիջոցներ չենք կիրառում Իրանի նկատմամբ. դա աբսուրդային և սխալ կլիներ. մենք գործում ենք սահմանված պատժամիջոցների ռեժիմին համապատասխան, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով իրանական ավիաընկերությունների կողմից դեպի Վրաստան թռիչքների կասեցման վերաբերյալ հարցին։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը գործում է կիրառվող պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։

«Դուք գիտեք, որ մենք հաշվի ենք առնում պատժամիջոցների ռեժիմները։ Համապատասխան պատժամիջոցները գործարկվել են, և հաշվի առնելով, որ Վրաստանը միշտ հարգում է տարբեր երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմները, երբ կոնկրետ հաստատություններ և պետություններ են կիրառում նման պատժամիջոցներ, մենք նույնպես համապատասխան որոշում ենք կայացրել, որի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Մենք հարգում ենք պատժամիջոցների ռեժիմը։ Մենք գործում ենք կիրառվող պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։ Մենք որևէ երկկողմանի պատժամիջոցներ չենք կիրառում Իրանի նկատմամբ. դա աբսուրդային և սխալ կլինի։ Մենք գործում ենք սահմանված պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ