Իրակլի Կոբախիձեն ծանոթացավ «Երազանքների քաղաքի» շինարարական աշխատանքների ընթացքին

16:42, 14.03.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախանիձեն, տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանիի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլիի հետ միասին, ծանոթացել է «Երազանքների քաղաքի» շինարարական աշխատանքների ընթացքին։

Վարչապետը մանրամասն տեղեկություններ է ստացել նախագծի վերաբերյալ, որի ավարտը նախատեսված է 2028 թվականին։

Մեծածավալ սոցիալական նախագծի երկրորդ փուլի շրջանակներում կառուցվում են երեք 8-հարկանի և վեց 13-հարկանի շենքեր, որտեղ բնակարաններ կստանան 1077 ընտանիք։ 8-հարկանի շենքերի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ 13-հարկանիինը կավարտվի մոտ ապագայում։ Տարածքում կազմակերպվում են համապատասխան ինժեներական ենթակառուցվածքները։ «Երազանքների քաղաքում» նախատեսվում է նաև հանրային դպրոցի, մանկապարտեզի և խաղահրապարակների կառուցում։

Նախագծի առաջին փուլում արդեն կառուցվել են երեք 12-հարկանի բազմաբնակարան շենքեր, որտեղ բնակարաններ են փոխանցվել 582 ընտանիքի։

Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմը։

Նմանատիպ