Իրակլի Կոբախիձեն Սինգապուրում հանդիպել է ֆինտեխ ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սինգապուր կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ֆինտեխ ընկերությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է կառավարության վարչակազմը։
Կառավարության վարչակազմի տվյալներով՝ կլոր սեղանի շուրջ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը կենտրոնացել է Վրաստանի ռազմավարական դիրքի և երկրի հատուկ դերի վրա կապի ապահովման գործում։
«Վարչապետը նաև ընդգծել է Վրաստանում բարեկամական բիզնես միջավայրը, լիբերալ հարկային համակարգը, կանխատեսելի օրենսդրական շրջանակը և մակրոտնտեսական կայունությունը, որոնք բարենպաստ պայմաններ են երկարաժամկետ ներդրումների համար։
Իրակլի Կոբախիձեն հանդիպման ժամանակ խոսել է նաև երկրի տնտեսական աճի ցուցանիշների և Վրաստանի առաջատար դիրքերի մասին միջազգային վարկանիշային աղյուսակներում, ընդգծել է ֆինանսական հատվածի զարգացման տեմպերը և նշել, որ այս ամենը լավ հիմք է ստեղծում երկրում նոր ֆինանսական ծառայությունների ներդրման և վրացական ու սինգապուրյան բիզնեսի ներկայացուցիչների միջև երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։
Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը ներկայացրել է Վրաստանի ներդրումային հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև սինգապուրյան բիզնեսի ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են մոտ 30 խոշոր սինգապուրյան ֆինտեխ ընկերությունների ներկայացուցիչներ», – ասվում է կառավարության վարչակազմի հայտարարության մեջ։