Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ X սոցիալական ցանցում տեղադրված շնորհավորական ուղերձում կառավարության ղեկավարը շեշտում է Վրաստանի և Ռումինիայի միջև համագործակցության հետագա խորացումը։

«Սրտանց շնորհավորում եմ Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ նրան հաջողություններ այս կարևոր գործառույթի կատարման գործում։ Ռումինիան Վրաստանի արժեքավոր գործընկեր է, և ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև սերտ համագործակցության հետագա խորացմանը», – գրել է Իրակլի Կոբախիձեն։