Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է մուսուլման համայնքին Ղուրբան Բայրամի տոնի առթիվ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է մուսուլման համայնքին Ղուրբան Բայրամի տոնի առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է մուսուլման համայնքին Ղուրբան Բայրամի տոնի առթիվ։

Կառավարության ղեկավարը տոնի կապակցությամբ եղել է Թբիլիսիի մզկիթում՝ Ռելիգիայի հարցերի պետական գործակալության ղեկավարի ուղեկցությամբ։

Վարչապետը խոսել է երկրի զարգացման գործում մուսուլման համայնքի կարևոր ներդրման մասին և նշել, որ պետությունը նրանց աջակցությունը շարունակելու է նաև ապագայում։

«Մեր երկիրը հպարտանում է ինչպես ազգային, այնպես էլ կրոնական բազմազանությամբ։ Մեզ համար շատ պատիվ է այն հարաբերությունները, բարեկամությունը, որոնք ձևավորվել են մեր միջև։ Մենք մեծապես գնահատում ենք դա և շարունակելու ենք պահպանել։ Վրաստանի իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում է մուսուլման համայնքի շահերի պահպանման համար, և դա շարունակվելու է։ Դուք մեծ ներդրում ունեք մեր երկրի առաջընթացի և զարգացման գործում, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Թբիլիսիի մզկիթում հավաքված մուսուլման հավատացյալներին Ղուրբան Բայրամի տոնը շնորհավորել են նաև Ռելիգիայի հարցերի պետական գործակալության ղեկավար Զազա Վաշաքմաձեն, Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն, Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը և Վրաստանի մուսուլմանների շեյխ Ֆայիգ Նաբիևը։ Ղուրբան Բայրամի տոնական աղոթքին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։