Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես անվանել է խորհրդարանական պաշտոնների թեկնածուների անունները
Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես անվանել է խորհրդարանական պաշտոնների թեկնածուների անունները

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անվանել է տասներորդ գումարման խորհրդարանի պաշտոններում առաջադրված թեկնածությունները:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, վաղը տեղի կունենա տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի հիմնական խնդիրներից մեկը կլինի խորհրդարանի առանցքային պաշտոնատար անձանց ընտրելը:

Մասնավորապես, ինչպես հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, Արչիլ Թալակվաձեն առաջադրվել է որպես խորհրդարանի ապագա նախագահ, Գիորգի Վոլսկին կլինի առաջին տեղակալ, իսկ Կախա Կուճավան և Դավիթ Սերգեենկոն կլինեն տեղակալներ:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը կլինի Իրակլի Կոբախիձեն, «Վրացական երազանք» խմբակցության նախագահը՝ Մամուկա Մդինարաձեն:

Անրի Օխանաշվիլին առաջադրվել է որպես Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների կոմիտեի նախագահ՝ Միխեիլ Սարջվելաձեն, պաշտպանության կոմիտեի նախագահ՝ Իրակլի Բերաիան, ընթակարգայինհարցերի կոմիտեի նախագահ – Իրակլի Քադագիշվիլին, շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ՝ Սոզար Սուբարին, ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ՝ Իրակլի Կովզանաձեն, բնագավառային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, ագրարային հարցերով կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանին, Մայա Բիթաձեն՝ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բլոկին, ապա Նիկոլոզ Սամխարաձեն կգլխավորի արտաքին հարաբերությունների կոմիտեն, Մակա Բոճորիշվիլին՝ եվրոպական ինտեգրման կոմիտեն, իսկ Բեքա Օդիշարիան՝ սփյուռքի և Կովկասի հարցերի կոմիտեն:

Սոցիալական բլոկից Դիմիտրի Խունդաձեն կլինի առողջապահության կոմիտեի նախագահը, Թեա Ծուլուկիանին՝ կրթության կոմիտեի նախագահը, իսկ Միխեիլ Ղավելաշվիլին՝ սպորտի կոմիտեի նախագահը: