Իրակլի Կոբախիձեն նախարարների կաբինետի անդամների և Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել է երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները
Իրակլի Կոբախիձեն նախարարների կաբինետի անդամների և Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել է երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները

Վրաստանի կառավարությունը մշակում է երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր նախարարների կաբինետի անդամների և Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել է փաստաթղթի հիմնական ուղղությունները, հաղորդում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարությունը կլինի ուղեցույց, որի իրականացումը կապահովի երկրի հետևողական և կայուն զարգացումը առաջիկա տարիներին։ Համապատասխանաբար, կարևոր է որոշել առաջնահերթ ոլորտները, կոնկրետ նպատակներն ու խնդիրները։

«Ռազմավարությունը կկենտրոնանա կրթության, առողջապահության, տնտեսության և սոցիալական զարգացման հարցերի վրա։ Յուրաքանչյուր ոլորտում որոշվում են այն նպատակները, որոնց երկիրը պետք է հասնի առաջիկա տարիներին։

Փաստաթղթի վրա աշխատանքը կիրականացվի ինտենսիվորեն, և այն կներկայացվի հանրությանը մոտ ապագայում», – ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։