Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Թուրքմենստան։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարը կմասնակցի Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված միջազգային ֆորումին, որը տեղի է ունենում Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի կապակցությամբ։
«Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա լիագումար նիստում՝ «Խաղաղություն և վստահություն. կայուն ապագայի նպատակների համալիր»։
Այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի վարչապետի երկկողմ հանդիպումներ։
Իրակլի Կոբախիձեն Թուրքմենստան է մեկնել պատվիրակությամբ, որի կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։