Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման նիստին
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման նիստին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անտալիայի դիվանագիտական ֆորումի բացման նիստին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության վարչակազմը։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ ֆորումը բացել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահն իր խոսքում ուշադրություն է հրավիրել դիվանագիտության դերին՝ խաղաղության ապահովման գործում։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում է հինգերորդ անգամ՝ Թուրքիայի ԱԳՆ կազմակերպմամբ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո։ 2026 թվականի ֆորումի գլխավոր թեման է՝ «Ապագայի սահմանում և ռիսկերի կառավարում»։

«Ֆորումը միավորում է քաղաքական առաջնորդների, դիվանագետների, ակադեմիական շրջանակների և բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին կքննարկեն դիվանագիտության, միջազգային համագործակցության և կառուցողական երկխոսության կարևորությունը», – ասված է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։