Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին

17:48, 15.10.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-16-ը։

Կառավարության ղեկավարը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև կմասնակցի համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն Երևան է մեկնել պատվիրակությամբ, որի կազմում են Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ