Ֆրիդրիխ Մերց. Ռուսական ակտիվները սառեցված են Եվրոպայում և պետք է սառեցված մնան Եվրոպայում, սա մեր գործն է, և մենք ենք որոշում կայացնում

18:00, 15.10.2026

Ռուսական ակտիվները սառեցված են Եվրոպայում և պետք է մնան սառեցված Եվրոպայում։ Սա մեր գործն է, և մենք ենք որոշում կայացնում,- ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Մերցի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին առաջարկել է բացել սառեցված ռուսական ակտիվների մի մասը և դրանք փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը։

Ըստ Financial Times-ի՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթաքերը և Ջարեդ Քուշները այս նախաձեռնությամբ հանդես են եկել հոկտեմբերի 9-ին Մայամիում կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը քննարկվել է խաղաղության համաձայնագրի ավելի լայն համատեքստում։ Ամերիկյան կողմը ներկայացրել է ակտիվների բացման մի քանի հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ ակտիվների փոխանցումը ԱՄՆ-ի կողմից վերահսկվող կազմակերպությանը։ Ըստ Financial Times-ի՝ եվրոպացիները մերժել են այս ծրագիրը։

Նմանատիպ