Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Նախատեսված է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակում։
Ըստ Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության՝ Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում վարչապետը կմասնակցի նաև «Բազմակողմ գործընկերություն» գագաթնաժողովին և Ֆինլանդիայի կողմից կազմակերպված՝ խաղաղությանը նվիրված բարձր մակարդակի պանելային քննարկմանը։
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Իրակլի Կոբախիձեի և տարբեր պետությունների ղեկավարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջև։
Վրաստանի վարչապետը Նյու Յորք է մեկնել պատվիրակության ուղեկցությամբ, որի կազմում են փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։