Իրակլի Կոբախիձեն կգլխավորի Իլիա Երկրորդի հուղարկավորության կազմակերպման համար ստեղծված պետական հանձնաժողովը
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը կգլխավորի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։
Ըստ նրանց՝ հանձնաժողովի կազմում կլինեն՝ Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, պետական անվտանգության ծառայության պետ Մամուկա Մդինարաձեն, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և պետական հատուկ պահպանության ծառայության պետ Անզոր Չուբինիձեն։
Պետական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու խնդրանքով դիմել են նաև հետևյալ անձինք՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի պատրիարքարանի երեք ներկայացուցիչ։