Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Կորեայի ժողովրդին՝ Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր վիշտն է հայտնել Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ և ցավակցություն հայտնել կորեացի ժողովրդին։
«Վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին։
Վրաստանը համերաշխություն է հայտնում Հարավային Կորեային և կիսում կորեացի ժողովրդի վիշտը այս դժվարին պահին»,- նշում է Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
Ինքնաթիռը կործանվել է Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Վերջին տվյալներով՝ ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ։ Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին։ Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ Թաիլանդի Բանգկոկից դեպի Մուան օդանավակայան Jeju Air ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին և բռնկվել: