Իրակլի Կոբախիձեն հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Իրակլի Կոբախիձեն հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Դեկտեմբերի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ նախագահական գործունեության մեջ։

«Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։ Զրույցի ընթացքում երկուստեք համոզմունք հայտնեցին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները հաջողությամբ կզարգանան տարբեր ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել նոր տարվանից սկսած երկկողմ համագործակցության հեռանկարների և ապագա շփումների շուրջ»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։