Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտիի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիի հետ։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում խոսքը վերաբերել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա սերտ համագործակցությանը և 2024-2026 թվականների մարդու իրավունքների գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին։

«Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հաստատակամ հավատարմությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Նշվել է, որ երկրում ապահովված է մեդիապլյուրալիզմը, խոսքի և արտահայտվելու ազատությունը, ինչը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ։

Կողմերը խոսել են նաև Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների տեսանկյունից տիրող ծանր հումանիտար իրավիճակի և Վրաստանի կառավարության խաղաղասիրական նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են վստահության վերականգնմանը»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։