Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Մաքսատ Մամիտկանովի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաքսատ Մամիտկանովի հետ։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են երկրների միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները և համագործակցության ապագա հեռանկարները։
Կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Ընդգծվել է Վրաստանի և Ղրղզստանի միջև վերջին տարիներին երկկողմ առևտրի դրական դինամիկան և այս ուղղությամբ առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ղրղզստանի տարածաշրջանային նշանակության նախագծերում ներգրավվածությանը և Վրաստանի տարանցիկ հնարավորություններին։