Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կարտեի հետ։

Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։

«Մասնավորապես շեշտվել է, որ ներկայիս միջազգային օրակարգի պայմաններում երկկողմ երկխոսության խորացումը շատ անհրաժեշտ է։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը», – նշված է կառավարության հաղորդագրությունում։