Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ Վո Թհի Անհ Շուանի հետ։
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Ընդգծվել է փոխնախագահի Վրաստան այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։ Նշվել է, որ Վիետնամում Վրաստանի դեսպանատան բացումը կարևոր քայլ կլինի այս գործընթացում։
«Հայտարարվել է քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման պատրաստակամություն։ Ընդգծվել է Վրաստանի և Վիետնամի միջև վերջին տարիներին առևտրաշրջանառության աճող դինամիկան և զբոսաշրջության ոլորտում դրական ցուցանիշները։
Ուշադրություն է դարձվել Վրաստանի ռազմավարական դիրքին և Միջին միջանցքի դերին՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող ուղի, որը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի և Վիետնամի միջև կապերի ամրապնդման համար։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիետնամի փոխնախագահին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։
Երկու երկրների կառավարությունների անդամները մասնակցել են կառավարության աշխատակազմում կայացած ընդլայնված ձևաչափով հանդիպմանը», – ասվում է կառավարության աշխատակազմի կողմից տարածված տեղեկատվության մեջ։