Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Թուրքիայի իրավապահ մարմինների միջև արդյունավետ գործընկերությունը։

«Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները և Վրաստանի ու Թուրքիայի դերը կայունության և խաղաղության խթանման գործում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին Վրաստան այցի համար և նշել, որ նման բարձր մակարդակի այցելությունները նպաստում են երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։

Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն», – հաղորդում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։