Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանին ապրիլի 15-ին Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առաջացած ողբերգության կապակցությամբ։

«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկային և համատեղ տարածաշրջանային նախագծերի դերին։ Ի թիվս այլոց, նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Հարավային գազային միջանցքի կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանը և Եվրոպան կապելու, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կողմերը խոսել են «Միջին միջանցքի» պոտենցիալի և դրա զարգացման ուղղությամբ հետագա համագործակցության մասին», – ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։