Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Վրաստանում է գտնվում Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ֆորումին մասնակցելու համար։

Նրանք քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը և այս առումով՝ Հայաստանի դերը՝ որպես Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։