Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերայայի և Կատարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վարլամ Ավալիանիի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերայայի և Կատարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վարլամ Ավալիանիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Բերայայի և Կատարի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարլամ Ավալիանիի հետ։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Երկար տարիներ Իրակլի Բերաիան եղել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական պատվիրակության ղեկավար։ Տարբեր ժամանակներում Իրակլի Բերաիան զբաղեցրել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության ազգային ներդրումային գործակալության տնօրենի և Ներքին գործերի նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության տնօրենի պաշտոնները։

Վարլամ Ավալիանին 2021-2025 թվականներին եղել է մեդիա հոլդինգի գլխավոր տնօրեն, որը միավորում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը և մի քանի մեդիա հարթակներ, իսկ 2019-2021 թվականներին՝ «Ստուդիա Մաեստրո»-ի գործադիր տնօրեն։ 2014-2018 թվականներին նա աշխատել է որպես հաղորդակցության խորհրդատու խորհրդատվական ընկերություններում, իսկ 2012-2014 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության խորհրդականի և փոխնախարարի պաշտոնները: Վարլամ Ավալիանին 1999-2013 թվականներին լրագրող է եղել տարբեր հեռուստաընկերություններում: