Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ում հավատարմագրված տարբեր երկրների մշտական ներկայացուցիչների հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ում հավատարմագրված տարբեր երկրների մշտական ներկայացուցիչների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ում հավատարմագրված տարբեր երկրների մշտական ներկայացուցիչների հետ:

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է Վրաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունների մասին: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրում ապահովված է խաղաղություն և կայունություն, ինչը տնտեսական զարգացման անհրաժեշտ նախապայման է:

«Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում համագործակցության և երկխոսության կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում անվտանգության աճող մարտահրավերները:

Կողմերը խոսել են Վրաստանի և ՄԱԿ-ի միջև առկա բազմամյա արդյունավետ համագործակցության մասին: Ուշադրություն է դարձվել Վրաստանի կողմից նախաձեռնված՝ «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալիի տարածաշրջանից/Հարավային Օսիա (Վրաստան) բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևի աջակցության կարևորությանը, որը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունում է ամեն տարի:

Կառավարության ղեկավարը հանդիպմանը խոսել է Վրաստանի իշխանությունների խաղաղության քաղաքականության մասին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ում տարբեր երկրների մշտական ներկայացուցիչներին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև չճանաչման քաղաքականությանը հաստատակամորեն աջակցելու համար»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ: