Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Ռուտոյին։
Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքը և երկրում ստեղծված բիզնես միջավայրը։
«Կառավարության ղեկավարը խոսել է երկրի տնտեսական աճի դրական դինամիկայի և այն հնարավորությունների մասին, որոնք Վրաստանը առաջարկում է ներդրողներին՝ բազմամիլիոն դոլարանոց շուկաներ մուտք գործելու առումով։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քենիայի Հանրապետության նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության և օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականության աջակցության համար։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – հայտնել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։