Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելի դեսպանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Վալիդ Աբու Հայայի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ցավակցություն հայտնել Իսրայելին զոհերի կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունը և ընդգծել է կայունության կարևորությունը երկրների և ժողովուրդների բարեկեցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Վրաստանի և Իսրայելի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները։