Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ինդոնեզիայում Վրաստանի դեսպանի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում Վրաստանի ներկայացուցչի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ինդոնեզիայում Վրաստանի դեսպանի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում Վրաստանի ներկայացուցչի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում (ASEAN) Վրաստանի ներկայացուցիչ Թորնիկե Նոզաձեին։

Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ վարչապետը դիվանագետին շնորհավորել է պաշտոնի ստանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

«Թորնիկե Նոզաձեն 2024 թվականից զբաղեցնում է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Ինդոնեզիայի Հանրապետությունում և Վրաստանի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում (ASEAN)։ Նա պետական հատվածում աշխատանքի բազմամյա փորձ ունի։ Մասնավորապես, 2019-2022 թվականներին եղել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ֆինլանդիայի Հանրապետությունում։ 2018-2019 թվականներին ղեկավարել է ԱԳՆ ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտը», – ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրությունում։