Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, կողմերը ընդգծել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը։

Նրանց խոսքով՝ զրույցը շոշափել է երկկողմ բարիդրացիական հարաբերությունները։ Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։

«Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը և այն փաստին, որ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործում», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Հայաստանի հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։