Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Էրժան Սադենովի հետ։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ղազախստանի միջև առկա հարաբերությունները։ Կողմերը քննարկել են երկրների միջև իրավապահ և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Այս առումով ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը։ Նշվել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Վրաստան նախատեսված այցը կամրապնդի երկու երկրների միջև գործընկերությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։