Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ

21:01, 25.09.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։ Տեղեկատվությունը տարածել է կառավարության վարչակազմը։

Գերատեսչության հաղորդմամբ, վարչապետը շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական ​​առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Վրաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերային հարաբերությունները։

Նմանատիպ