Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ, որը Վրաստանում է «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և սերտ կապերի հետագա զարգացումը։
Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուղիղ ներդրումների իրականացման ներուժը։ Զրուցել են Վրաստանի և Ադրբեջանի համատեղ տարածաշրջանային նախագծերի կարևորության մասին։ Ընդգծվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Ադրբեջանի միջև հուսալի ռազմավարական գործընկերության վառ օրինակ են։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխկապակցվածության և Միջին միջանցքի զարգացման կարևորությանը, ինչպես նաև Վրաստանի դերակատարությանը այս ուղղությամբ։
Իրակլի Կոբախիձեն ադրբեջանցի գործընկերոջը վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ուղղությամբ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։