Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահի հրավերով, կմասնակցի Փարիզում նախատեսված տիեզերական հարցերին նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, կմասնակցի Փարիզում նախատեսված տիեզերական հարցերին նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովին։
Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից համանախագահվող գագաթնաժողովում քննարկման հիմնական թեմաներն են գիտությունը, հետազոտությունները, անվտանգությունը և պաշտպանությունը։
Վրաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև պաշտոնական ընդունելությանը, որը Ֆրանսիայի նախագահը կկազմակերպի գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների պատվին։
Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել պատվիրակությամբ, որի կազմում են փոխվարչապետեր, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։