Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Կվիրիկաշվիլին, այսօր ներկայացնելու են տեղական ինքնակառավարումների և ապակենտրոնացման ազգային ռազմավարությունը
Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Կվիրիկաշվիլին, այսօր ներկայացնելու են տեղական ինքնակառավարումների և ապակենտրոնացման ազգային ռազմավարությունը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, այսօր ներկայացնելու են տեղական ինքնակառավարումների և ապակենտրոնացման ազգային ռազմավարությունը:

Ռազմավարության ներկայացումը տեղի է ունենալու Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքում և նրա շնորհանդեսին ներկա են գտնվելու, Վրաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը խոսքով ելույթ են ունենալու, Թբիլիսիի քաղաքապետ և տեղական ինքնակառավարումների ազգային միության նախագահ Կախա Կալաձեն, Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP)  ղեկավար Նիլ Սկոտը, Վրաստանում Ավստրիայի դեսպան Արադ Բենկոն և Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Բեգլինգերը:

Վրաստանի խորհրդարանի լրատվությամբ, ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման վերաբերյալ նոր ռազմավարությունը, տարածաշրջանային և տեղական զարգացման բարեփոխման մի մասն է, որին մեծ աջակցություն են ցուցաբերում միջազգային գործընկերները, այդ թվում ՄԱԿ-ի զարգացման հիմնախնդիրը և Ավստրիայի և Շվեյցարիայի կառավարությունները:

Ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման նոր ազգային ռազմավարության շնորհանդեսից հետո, ծրագրվում է այն ենթարկել մշակման, որից հետո այն պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը:

Միջոցառման կազմակերպիչներն են՝ Վրաստանի խորհրդարանը և կառավարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և Ավստրիայի և Շվեյցարիայի կառավարությունները: