Իրակլի Կոբախիձեն դիմում է ընդդիմախոսներին - Իմ պետական խնդրանքն է, ընտրարշավը վարեք առանց կեղտոտ մեթոդների
Իրակլի Կոբախիձեն դիմում է ընդդիմախոսներին - Իմ պետական խնդրանքն է, ընտրարշավը վարեք առանց կեղտոտ մեթոդների

Իմ պետական խնդրանքն է, ընտրական քարոզարշավը վարեք առանց կեղտոտ մեթոդների,- այս մասին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն դիմել է ընդդիմախոսներին՝ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին:

«Մեկ հարց ունեմ, չեք ցանկանու՞մ դադարեցնել այս խարդախ ընտրարշավը: Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, ընթանար եվրոպական տիպի ընտրարշավ: Սա նրա նախաձեռնությունն է: Եվրոպացի տիկին է եվրոպական արմատներով, ի տարբերություն որոշ «կագեբեշնիկ» թեկնածուների, նա առաջարկել է եվրոպական տիպի քարոզարշավ և ո՞րն է պատասխանը: Կոնկրետ թեկնածուին, տիկնոջն անվանում եք ամոթալի: Ինչպե՞ս կարելի է ձեզ վստահել այսքանից հետո՝

Իմ, որպես խորհրդարանի նախագահի կոչն է, դադարեցրեք, շատ եմ խնդրում, այս կեղտոտ ընտրարշավը: Այլ թեկնածուներին պետք չէ անվանել խայտառակ: Սա իմ պետական խնդրանքն է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: