Իրակլի Կոբախիձեն ցավակցական նամակ է ստացել Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մահվան կապակցությամբ

10:23, 19.03.2026

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական նամակ է հղել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մահվան կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնում Վրաստանի վարչապետին, ուղղափառ եկեղեցուն և վրաց ժողովրդին։

«Հարգելի վարչապետ, մեծ ցավով տեղեկացա, որ Նորին Սրբություն, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ի գիշերը։ Թուրք ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում մահացածի ընտանիքին, Ձերդ Գերազանցությանը, ուղղափառ եկեղեցուն և վրաց ժողովրդին», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ