Իրակլի Կոբախիձեն այցով մեկնել է Իտալիա
Իրակլի Կոբախիձեն այցով մեկնել է Իտալիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Իտալիա։

Այցի շրջանակում կառավարության ղեկավարն կմասնակցի Միլանում Վրաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը։

Վարչապետը կմասնակցի նաև Միլանում անցկացվող պաշտոնական ընդունելությանը, որն անցկացվում է Վրաստանի գլխավոր հյուպատոսության բացման և Վրաստանի անկախության օրվա նշման կապակցությամբ։

Իրակլի Կոբախիձեն Միլան է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։