Իրակլի Կոբախիձեն այցելեց Մերաբ Կոստավայի վերանորոգված հուշահամալիր-թանգարան
Իրակլի Կոբախիձեն այցելեց Մերաբ Կոստավայի վերանորոգված հուշահամալիր-թանգարան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ միասին այցելել է Մերաբ Կոստավայի վերանորոգված հուշատուն-թանգարան։

Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ թարմացված թանգարանում պահպանվում են ազգային հերոսի կյանքի և գործունեության հետ կապված եզակի նյութեր, այդ թվում՝ Մերաբ Կոստավայի անձնական իրերը, հուշային կահույքը, գրադարանը, ձեռագրերը և լուսանկարների արխիվը։

Նրանց տվյալներով՝ վերականգնման արդյունքում թանգարանի տարածքը մեծացվել է, այն համալրվել է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով։ Ստեղծվել է նաև ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական տարածք և ֆոնդապահոց, որը թույլ կտա պատշաճ պայմաններում պահպանել թանգարանում պահվող ավելի քան 20 000 ցուցանմուշ։