Իրակլի Կոբախիձեն ապրիլի 19-ից բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում

11:45, 16.04.2021

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ կատարած այցից հետո ապրիլի 19-ին կայցելի Բրյուսել:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին կուսակցության մամուլի ծառայությունից:

Բրյուսելում նախատեսված են Իրակլի Կոբախիձեի բարձր մակարդակի հանդիպումները:

«Վրացական երազանքի» նախագահը ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:

Նմանատիպ